Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց․ երբ կհրապարակվի վճիռը

Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց․ երբ կհրապարակվի վճիռը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 15։00-ին։

Թովմասյանի և իր փաստաբանների պնդմամբ, նրան մեղսագրվող արարքի հիմքում ընկած է բացառապես քաղաքական հետապնդումը։ Նրանք պաշտպանական ճառով հանդես եկան 6 օր։
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: