8.5 մլն՝ ԱԺ-ի դարպասներին նոր վանդակաճաղեր ավելացնելու համար

8.5 մլն՝ ԱԺ-ի դարպասներին նոր վանդակաճաղեր ավելացնելու համար

Ազգային ժողովի աշխատակազմը գնման պայմանագիր է կնքել Գևորգ Գևորգյան անհատ ձեռներեցի հետ ԱԺ պարիսպի վրա նոր վանդակաճաղեր տեղադրելու վերաբերյալ, որի համար Ազգային ժողովը վճարել է 8 մլն 690 հազար դրամ։

Պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 28-ին։ Ազգային ժողովը ևս մեկ գնում է կատարել 5 մլն դրամի սահամններում, այդ գումարով ԱԺ-ն ճաշարանի համար նոր սեղան- աթոռներ է գնել։

Պայմանագիրը ստորագրվել է նոյեմբերի 3-ին։ Սեղանը, որն իր հետ ներառում է նաև 4 հատ աթոռ, արժե 200 հազար դրամ, ԱԺ-ն 25 հատ այդպիսի սեղան-աթոռների հավաքածու է գնել Մանուկ Գալստյան անհատ ձեռներեցից։