Ֆրանսիայի պատասխանը՝ Շուշի այցը մերժելու մասին․ «Դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը»

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանությունը մեկ նախադասությամբ է պատասխանել ադրբեջանական «Հաքքին.az» կայքի հարցմանը, թե ինչո՞ւ է Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսսը հրաժարվել այցելել ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված արցախյան Շուշի քաղաք։
Ֆրանսիայի դեսպանատունը Շուշիի մասին հարցին մեկ նախադասությամբ պատասխանեց
«Դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը», - ասված է «Հաքքին.az»-ի խմբագրությանն ուղղված Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական նամակում:
Հուլիսի 9-ին Ադրբեջանում 46 երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ այցելել էին Շուշի։
Քաղաք էին այցելել Ավստրիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Աֆղանստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, Խորվաթիայի, Հորդանանի, Իսրայելի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Հարավային Կորեայի, Քաթարի, Լատվիայի, Հունգարիայի, Մալազիայի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Նիդերլանդների, Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Հունաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չիլիի, Էստոնիայի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Լիտվայի, Լիբիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սուդանի, Վենեսուելայի դեսպանները և Բելգիայի արտաքին գործերի նախարարության ժամանակավոր հավատարմատարը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանները հրաժարվել էին այցելել Շուշի, ինչը դժգոհություն էր առաջացրել Ադրբեջանում։
ԱՄՆ դեսպանություն նույնպես որևէ առարկայական պատասխան https://hraparak.am/post/1d5ecf908ec29876ab8985bfd347cdea չի տվել «Հաքքին.az»-ին, թե ինչո՞ւ է դեսպան Էրլ Լիցենբերգերը մերժել հրավերը։ «Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու նա չի կարող այցելել որոշ միջոցառումներ: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ օրը Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ովքեր չկարողացան մեկնել Ֆիզուլի [Վարանդա] և Շուշի», - մասնավորապես պատասխանել էին դեսպանատնից։
Կարծիքներ