Ես Արարատ Միրզոյանի փոխարեն հրաժարական կտայի

Ես Արարատ Միրզոյանի փոխարեն հրաժարական կտայի

Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանգամանալից ելյութ ունեցավ՝ մանրակրկիտ նկարագրելով Ադրբեջանի ոճրագործությունները արցախցիների նկատմամբ: Մի քանի րոպե անց Ադրբեջանի ԱԳ նախարարը իր ելույթում հղում անելով ՀՀ վարչապետին՝ հակադարձեց, թե բա՝ չկա ոչ մի սպառնալիք, էդ էլ հո մենք չենք ասում, ձեր շեֆն է ուղիղ եթերում ասել:

Ես Արարատ Միրզոյանի տեղը լինեի, հետ կգայի ու դիմումս կգրեի. ուղարկել ես մոլորակի գլխավոր ամբիոնից դրանց վայրագությունների մասին խոսելու, մի երկու ժամ չես սպասում գոնե նոր եթեր մտնես, ազերներին կիրթ ու կառուցողական ասես, ինձ ամբողջ աշխարհի աչքի առաջ փչացնելու իմաստը ո՞րն է։

Ու հարցը ոչ Արարատն է, ոչ Ալենը, ոչ էլ Պապիկյանը. տղերք, չե՞ք հասկացել, որ ձեր ղեկավարը ոչ միայն ձեր կարիերան և հեղինակությունը արժեք չի համարում, այլև անկեղծ կարծում է, որ դուք расходный материал եք, պետք եղած տեղը ձեզ վարկաբեկելով ու պրիմիտիվ օգտագործելով է իր նեղ անձնական խնդիրները լուծում: Ձեզ օգտագործված չե՞ք զգում։