Ադրբեջանցիները փուլ առ փուլ կվերադառնան Ղարաբաղ․ Իլհամ Ալիեւ

Ադրբեջանցիները փուլ առ փուլ կվերադառնան Ղարաբաղ․ Իլհամ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղի եւ արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքուն փուլ առ փուլ կվերադարձնի ադրբեջանցի փախստականներին Ղարաբաղ՝ ամենակարճ ժամկետներում։

«Մենք կվերադարձնենք փախստականներին Ղարաբաղ փուլ առ փուլ՝ ամենակարճ ժամկետներում»,- հայտարարել է Ալիեւը։ Նա նաեւ հավելել է, որ ադրբեջանցիները կվերադառնան նաեւ Ղարաբաղի այն տարածքներ, որոնք իր իսկ բառերով ասած «այժմ գտնվում են խաղաղապահ ուժերի հսկողության տակ»։ Նա այդ գործընթացը համարել է «անխուսափելի», բայց եւ ասել է, որ «կպահանջվի որոշակի ժամանակ»։