Ինչպիսին է իրավիճակը Սյունիքում

Ինչպիսին է իրավիճակը Սյունիքում

«Старше Эдды» տելեգրամյան ալիքը գրում է․«Իրավիճակն այսպիսին է․ Վաղ առավոտյան Ադրբեջանի զինուժի երկու ստորաբաժանում ամբողջական սպառաինզությամբ շարժվել են 159 160 161 դիրքերի ուղղությամբ։ Դա մոտավորապես Սեւ լճի շրջանում է։ Հայաստանի ԶՈՒ զինվորականները զեկուցել են հրամանատարությանը, եւ ըստ էության, պատասխանը եղել է այն, որ սարսափելի ոչինչ չկա, սահմանային դեմարկացիա է իրականացվում։ Ադրբեջանական զինուժը հանգիստ անցել է այդ դիրքերի թիկունքն ու պաշտպանական դիրքեր զբաղեցրել։ Հայկական զինուժի հրամանատարությունից ոչ մի ողջամիտ հրաման չի հնչել։ Դիրքերում մարտիկները շրջանաձեւ պաշտպանություն են կազմել։ Ողջ հույսը զորքի վրա է։ Որոշների համար, որքան հասկանում եմ, դա նույնպես անակնկալ է եղել։ Բանակցություններ են ընթանում։ Ահա ՀՀ ԱԱԾ-ն գրում է, որ չի կարելի կեղծ ինֆորմացիա տարածել։

Իհարկե։ Այդ դեպքում թող ասեն, թե ինչ կա Հայաստանի ԶՈՒ դիրքերի վերաբերյալ։ Կոնկրետ 159, 160,161 դիրքերի։ Չնայած ես վստահ եմ, որ ԱԱԾ ղեկավարը ոչ միայն ոչ մի բան չգիտի այդ դիրքերի մասին, այլ երբեք չի եղել շփման գծում։ Նույն Դավիթ-Բեկում։ Բայց դրա փոխարեն հրաման է տվել, որ Գորիսից հարավ լրագրողների մուտքն արգելված է։ Չնայած, ինչպիսին ղեկավարն է, այնպիսին էլ հրամանն է։ Անցնել այնտեղ կարելի է։ Վերադառնալով Հայաստանում տիրող իրադրությանը։ Ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիները սկսել են հավաքել իրենց վրանները, որոնք խփել էին շրջապատված դիրքերի թիկունքում։ Ամենայն հավանականությամբ, նրանք իրենց տարածքներ կգնան առանց կրակոցի։ Երկու կարեւոր հանգամանք, որ հանգեցրել են դրան։ Դիրքերում զինվորականները, չնայած բարձրագույն իշխանության իմպոտենտությանը, ոչ մի տեղ չեն գնացել եւ պատրաստվել են պաշտպանության, եւ բացի այդ, ռուսական բանակին զզվեցրել են Ալիեւի «խաղերը»։ Սիսիանում աբողջական պատրաստականության է բերվել РСЗО-ն, Երեւանի երկնքում օդ է բարձրացել ավիացիան։ Ռուսները հասկացրել են ադրբեջանցիներին, որ ձեզ պարզապես գրողի ծոցը կուղարկենք եւ վերջ։ Դեռեւս ոչ մի բան չկա ավելացնելու»։