Սերժ Սարգսյանի գործով դատախազը ընդգրկվել է նոր պաշտոնի թեկնածուների ցուցակում

Սերժ Սարգսյանի գործով դատախազը ընդգրկվել է նոր պաշտոնի թեկնածուների ցուցակում

2025 թվականի հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտարարված բաց մրցույթը։ Մրցույթի արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բաց մրցույթի մասնակից Էդգար Արսենի Արսենյանին՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են դատախազությունից։

Նշենք, որ Արսենյանը եղել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով  դատախազ։ Սարգսյանը, հիշեցնենք, արդարացվել է, այժմ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել և պահանջում է Սարգսյանին մեղավոր ճանաչել