Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Նիկոլ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը թիմակիցների և համակիրների հետ քայլերթ է իրականացնում Մեղրիում: Քայլերթի ժամանակ նրան մոտեցավ մի քաղաքացի, ով ներկայացավ որպես պահեստազորի գնդապետ Բագրատ Զաքարյան և առաջարկեց Դավիթ Մաթևոսյանին հետմահու ազգային հերոսի կոչման արժանացնել: Նա պնդեց, որ խնդրանքը ներկայացնում է մեղրեցիների մեծամասնության անունից և հավելեց, որ Մաթևոսյանն իր ամբողջ կյանքը նվիրել է պետականաշինությանը և երբեք ոչ մի կառավարության կողմից չի գնահատվել:

Փաշինյանն արձագանքեց` Դավիթ Մաթևոսյանն իր ընկերն է եղել, այն կարծիքին է, որ արժանի պարգևատրում է, սակայն չի ցանկացել նման որոշման հանգել ընկերական հարաբերության տրամաբանության շրջանակում:

«Ուզում եմ իմանաք, որ մահվանից ոչ շատ առաջ նրա հետ հանդիպում եմ ունեցել, մենք խոսակցություն ենք ունեցել` նրան պետական խնդիրների ներգրավման կատարման հարցով»,- ասաց Փաշինյանը: Նա շնորհակալություն հայտնեց այդ առաջարկի համար` ընդգծելով, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ որոշում կլինի, սակայն վստահեցրեց` հարցը կդիտարկվի:

Դավիթ Մաթևսյանն իր վերջին նամակում Նիկոլ Փաշինյանին ասում է. 

 ՆԱՄԱԿՆԵՐ

[ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին]

«Իմ [տեղեկություններով և ] վերլուծությամբ «սրբազան», «հայրենական» պատերազմը տանուլ ես տալիս։ Քանի դեռ ուշ չէ, անձամբ վերցրու պատասխանատվությունը, րոպե առաջ գնա քաղաքական լուծման։ Վստահ եղիր ֊ ժողովուրդը քեզ կաջակցի ու կգնահատի»:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԻԶԲ 2020

Հիշեցնենք, որ հասարակական-քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը եղել է Արցախյան պատերազմի մասնակից, 2008 թվականի Մարտի 1-ի գործով դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն 2009 թվականի հունիսի 22-ին համաներմամբ ազատ է արձակվել: Զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում` 2020 թվականի հոկտեմբերին: