«Հրապարակ». Ստեղծվելու է նոր մոդելի ոստիկանություն

«Հրապարակ». Ստեղծվելու է նոր մոդելի ոստիկանություն

Թեեւ պատգամավորների արձակուրդը կավարտվի օգոստոսի 23-ին, բայց մոտ մեկ շաբաթ է՝ նրանցից շատերը խորհրդարան են գալիս։ Նրանց թեժ աշուն է սպասվում․ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի շրջանակներում մի քանի տասնյակ նախագծեր պետք է մշակեն ու ընդունեն։

Առանցքայիններից են «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որի՝ մինչեւ 2019 թ․ վերջը նախատեսված է նոր մոդելի ոստիկանություն ստեղծել՝ պարեկային ոստիկանություն՝ շարժական շուրջօրյա պարեկային միասնական ստորաբաժանում։ Ծրագրի իրագործման համար նախատեսվել է  23 մլն դրամ: