Մենք մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն աշխատանքից ազատել է իր եւ կնոջ թիկնազորի մեծ խումբ աշխատակիցների եւ վարորդների։ Մեր տեղեկություններով, ազատվողների թվում է եղել նաեւ վարչապետի թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը՝ հայտնի «ռյուկզակ բռնողը»։ Հիշեցնենք, որ նա ապրիլյան քայլերթերի ժամանակ եւ դրանից հետո էլ տեւական ժամանակ կրում էր վարչապետի ուսապարկը, որի մասին լեգենդներ էին պտտվում։ Գեղարքունիքի մարզ կատարած վերջին այցերի ժամանակ արդեն Ղազարը Փաշինյանի հետ չէր, նախկինում նա բոլոր կադրերում երեւում էր Փաշինյանի թիկունքում։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից։ «Նման հարցերով զանգեք համապատասխան պատասխանատու մարմին, դա ՊՊԾ-ն է, զանգահարեք իրենց, ես տեղյակ չեմ, նման հարցերով ես չեմ զբաղվում»,- պատասխանեց նա։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանե Գեւորգյանը բողոքում էր, թե ինչու իրեն չենք հարցնում, ինքը բաց է եւ պատրաստակամ՝ պատասխանելու մեր բոլոր հարցերին։ Զանգահարեցինք նաեւ ԱԱԾ մամուլի խոսնակ Արթուր Գեւորգյանին, քանի որ ՊՊԾ-ն ԱԱԾ ենթակայության տակ է, սակայն այս պարզ հարցին «այո» կամ «ոչ» պատասխանելու համար մեզնից գրավոր հարցում պահանջեցին։ Փորձեցինք կապվել Ղազար Ղազարյանի հետ, սակայն նա անպատասխան թողեց մեր նամակներն ու զանգերը։ Մեր աղբյուրն ասաց, որ «չանհանգստանանք»՝ Ղազարն անգործ չի մնա․ նրան շուտով աշխատանք կառաջարկեն։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Ռյուկզակ բռնողին ազատել են աշխատանքից
Ամենաընթերցված
Հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
Քիչ առաջ ջրասուզակներին և փրկարարներին հաջողվեց Փամբակ գետում հայտնաբերել 13-ամյա աղջկա մարմինը։ Հիշ...
Ո՞վ է ընթացող Աշխարհի առաջնության միակ հայը
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միշտ էլ եղել է այն բեմը, որտեղ ազգերը ներկայացնում են իրենց լավագույն...
Ես ամբողջովին քոնն եմ. Իվետա Մուկուչյանն արձակուրդ...
Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել իր նոր` «WHO AM I» ալբոմի «O...
Քրեական վարույթ պետք է նախաձեռնվի. ԱԱԾ նախկին տնօր...
«Հրապարակը» ԱԱԾ-ի կողմից ինֆորմացիայի անօրինական արտահոսքի մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբ...
×
❮
❯