Գյուղացիները հետաքրքրվել են՝ արդյոք տրանսգենդերն իրենց համայնքապետարանում աշխատելո՞ւ է

Գյուղացիները հետաքրքրվել են՝ արդյոք տրանսգենդերն իրենց համայնքապետարանում աշխատելո՞ւ է

Երեկ համացանցում մի լուսանկար էր տարածվել, որտեղ տրանսգենդեր կին էր։ Ըստ տեղեկությունների՝ նա պատրաստվում է աշխատանքի անցնել Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում՝ մշակույթի բաժնում։ Նրան հրավիրել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Զրուցեցինք Սարիգյուղի համայնքապետ Սեյրան Սարիբեկյանի հետ, ով հերքեց տարածված լուրը․ «Դա ապատեղեկատվություն է, նման բան չկա, այդ նկարներն էլ եսիմ որտեղից են վերցրել։ Ես խոսել եմ մարզպետարանի հետ, նման բան չկա։ Հրաման տվողը մենք ենք, եւ համայնքապետարանը, որպես այդպիսին, բաժին չունի»։

Համայնքապետը նաեւ նշեց, որ այս հարցով իրեն դիմել են բնակիչները․ «Դիմում ենք, հարցնում են՝ կա՞ նման բան, ասում եմ՝ նման բան չկա։ Պաշտոնապես մենք էլ կհրապարակենք, որ նման բան չկա»։