Հասարակություն

ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը հրավիրվել է դատախազություն

 ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը հրավիրվել է դատախազություն

Ապօրինի գույքի բռնագանձման նոր գործեր կան։ Իրավապահները դատախազություն են հրավիրել Մարալիկ համայնքի 85-ամյա բնակչուհի Նասիա Եփրեմի Գալստյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին և Նատալյա Գալստյանին, այսինքն՝ ԳՇ պետի տեղակալին եւ նրա ընտանիքի անդամներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կայքէջից, որտեղ մասնավորապես գրված է.

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»:

Հիշեցնենք, որ Ստեփան Գալստյանը 2021 թվականին ձերբակալվել էր ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, ապա 2023 թվականին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image