Հասարակություն

Երևան-Սևան մայրուղում ձնաբուք է. մեծ թվով բեռնատարներ են կուտակվել (տեսանյութ)

Երևան-Սևան մայրուղում ձնաբուք է. մեծ թվով բեռնատարներ են կուտակվել (տեսանյութ)

Հանրապետության բազմաթիվ հատվածներում, այդ թվում` Երևան-Սևան մայրուղում այս պահին ուժեղ տեղումներ են, որոշ հատվածներում ուղղակի բուք է, ինչը դժվարացնում է տեսանելիությունը: Մեքենաները մեծ դժվարությամբ են երթևեկում, բացի այդ, ճանապարհներին դեռ աղ ու ավազ շաղ տված չէ, թեպետ որոշ սպասարկող մեքենաներ նկատեցինք, բայց ճանապարհը, մեծ մասամբ, դժվարանցանելի է:

Մայրուղու «Չայնիի» ոլորանների հատվածում ու դրանցից վերև` մինչև Չարենցավան, տասնյակ ֆուռեր են կայանած, ինչը լրացուցիչ խոչընդոտ է առաջացնում երթևեկության մյուս մասնակիցների համար: Այնպես որ, վարորդներին խորհուրդ ենք տալիս երթևեկել չափազանց զգույշ և լինել ուշադիր ճամփեզրին կայանած բեռնատարներին չբախվելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image