Հանրաքվեն չեղարկելու որևէ միտում այս պահին չկա․ վարչապետի խոսնակ

Հանրաքվեն չեղարկելու որևէ միտում այս պահին չկա․ վարչապետի խոսնակ

Չնայած ևս 57 քաղաքացի կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է,  Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի օրվա երկրորդ կեսը շարունակեց Վայոց ձորում սահամանդրական «այո»-ի քարոզարշավով։ Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան շատ օգտատերեր, «Սասնա ծռեր» կուսակցությունը կոչ էր անում չեղարկել սահամանդրական հանրաքվեն։ Այսուհանդերձ, Նիկոլ Փաշինյանն այսօր օրվա երկորդ կեսին՝ սովորականի նման գնաց Վայոց ձոր՝ սահմանադրական հանրաքվեի քարոզի, որի ժամանակ անգամ հայտարարեց՝ Էդ կորոնավիրուսներին պինցետով հանելու ենք ու տնական օղիով դեզինֆեկցիա անենք․

  «Հրապարակը» հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ արդյոք վարչապետը չի պատրաստվում չեղարկել հանրաքվեն։ Մանե Գևորգայնն ասաց․«Այս պահին որևէ միտում չկա՝ չեղարկելու հանրաքվեն, քարոզարշավը, չկա  սպառնալիք, չկա վտանգ, ռիսկերը այնքան մեծ չեն, որպեսզի քարոզարշավը դադարեցվի»։

Նշենք, որ ԱՄՆ-ի նման երկիրը փակել է Եվրոպայի հետ իր օդային սահմանը։