Ո՞վ է լինելու ԱՆ աշխատակազմի ղեկավարը

Ո՞վ է լինելու ԱՆ աշխատակազմի ղեկավարը

Hraparak.am -ի տեղեկություններով՝ առաջիկայում Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար  է նշանակվելու Արտյոմ Սմբատյանը։

Հիշեցնենք, որ երեկ Առողջապահության նախարարի պաշտոնակատարն ազատել է ԱՆ աշխատակազմի ղեկավար Հարություն Հարությունյանին։ Նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ ԱՆ աշխատակազմի նախկին ղեկավարն աշխատանքից ազատվել է  սեփական դիմումի համաձայն։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք  Արտյոմ նշանակվելո՞ւ է Ան աշխատակազմի ղեկավար, ապա նախարարության մամուլի քարտուղարն ասաց, որ այդ մասին տեղեկություն չունի։

Նշենք, որ Արտյոմ Սմբատյանը «Ֆեյսբուքում» ունի  պրոֆիլ, որտեղ գրեթե նկար չկա, բացառությամբ Արսեն Թորոսյանի հետ համատեղ նկարի։