Նոր Արեշում պայթյունից տուժած կինը մահացել է

Նոր Արեշում պայթյունից տուժած կինը մահացել է

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում փետրվար 5–ի պայթյունից տուժած 86-ամյա Ռոզա Նազարյանը մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է Նոր Արեշի 34-րդ փողոցի բնակիչներից մեկը։

«Ռոզա տատիկը մի քանի օր առաջ մահացել է։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Այնքան լավ կին էր, բոլորս շատ էինք սիրում նրան»,– ասաց բնակիչը։

Տարեց կինը շուրջ 3 շաբաթ «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է եղել, մահացել է հենց այնտեղ։ Փետրվարի 25–ին կնոջը հուղարկավորել են։