ԱԺ-ում աշխատող լրագրողներն գործում են բավականին բարդ պայմաններում. հարցերին պատասխանելուց խուսափող իմքայլականներին երբեմն գումարվում են ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի անպատրաստ, իրենց գիտելիքների վրա անվստահ պատգամավորները։ Մեկ տարուց ավելի գործող ԱԺ-ն չունի մամլո խոսնակ, եւ ցանկացած հարց մնում է առկախ, օդում` հասցեատեր չունենալու պատճառով։ Չե՞ք կարծում, որ խորհրդարանական երկրում ԱԺ աշխատանքն առանց մամլո խոսնակի նոնսենս է, երբեք այսպիսի բան չի եղել, պատահաբար Դո՞ւք չեք այն անձը, որին կարող ենք ուղղել մեզ հետաքրքրող հարցերը՝ դիմեցինք Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին։ «Ես չեմ, նման պարտականություն ինձ վրա դրված չէ։ Կլինի մամուլի հետ կապերի վարչության պետի մրցույթ, ընտրվելուց հետո ձեզ հետ աշխատող կլինի»: Ե՞րբ կլինի մրցույթը, մեկ տարի է՝ պարապուրդ է։ «ԱԺ աշխատակազմում կատարվում են կառուցվածքային փոփոխություններ, եւ մրցույթը շուտով կլինի»: Ի դեպ, Դուք ստատուս գրեցիք` ԲՀԿ-ին ուղղված, որ «պետք է դաս քաղեն» օրենքով գողերի մասին սպասվող քննարկումից, կարծում եք ընդունելի՞ է, որ Արարատ Միրզոյանի օգնականն այդպիսի տոնով խոսի ԱԺ ֆրակցիաներից մեկի հետ։ «Ես կարծում եմ, որ մեր քաղաքական թիմում կա կոնսենսուս, որ օրենքով գողերի դեմ պետք է պայքար մղել»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմում...
Գրել էնք, որ վաղ առավոտյան ժամը 07։10 մտել էին Ավետիք Չալաբյանի տուն, խուզարկություն են իրականացրել...
Ձերբակալել են Չալաբյանին
Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...
Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ճանապարհահատված...
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային...
«Հրապարակ»․ «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղա...
Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ, հայտնի Դենդրոպարկի հարեւանությամբ գործող «Սոճուտ» հանգստյան տ...
×
❮
❯