Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ: ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են շենքեր, բակերում կայանած մեքենաներ, տներ։ Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ութ անձանց մարմինները տեղափոխելու համար:
Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, Լեռնային Ղարաբաղից տարհանել կանանց և երեխաներին։
Այս փաստերը գալիս են հաստատելու, որ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ ունեն ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ։ Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի ագրեսիան կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Պաշտպանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին և անհապաղ միջոցներ ձեռնարկել զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու ուղղությամբ»:
Հասարակություն
Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա
Ամենաընթերցված
Արմավիրի մարզպետը հայտարարել է, որ իր գյուղում «Ու...
Ահազանգ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ իր գյուղում՝ Նորապատում...
Խուզարկություններ և ձերբակալություն Գյումրիում. վա...
Գյումրիում այսօր՝ հունիսի 7-ի վաղ առավոտից, իրավապահ համակարգի ներկայացուցիչները ակտիվ գործողությու...
Նախնական արդյունքներ․ ով որքան ձայն է ստացել մի քա...
Գեղարքունիքի 20/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները՝ ՔՊ - 43 ձայն Ուժեղ Հայաստան - 2...
Հայտնի է Թալինի Հացառատ գյուղի նախնական արդյունքնե...
Թալինի Հացառատ գյուղ 200 ընտրողից 160 «Հայաստան» դաշինք 20 ՔՊ
×
❮
❯