«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը:
Հայ գերիներին դիմավորում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է»,-նշել է Տիգրան Ավինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող ռուսական օդանավը:
Մանրամասն՝ տեսանյութում