Արցախի նոր իշխանությունները որոշել են կադրային ջարդ իրականացնել եւ պետական համակարգը «մաքրել» նախկիններից։ Խորհրդարանում արդեն սկսվել է զտումը՝ նույնիսկ փորձագետներին են զգուշացրել, որ պիտի տեղները զիջեն նոր թիմի, որը հետաքրքիր «կազմ» կունենա՝ կազմված նորընտիրների ընկեր-բարեկամներից, օրինակ, ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանն անգամ հարսին է ԱԺ-ում աշխատանքի տեղավորում, փոխնախագահը՝ դստերը։ Առհասարակ, Արցախում տարվող կադրային քաղաքականությունը շատերի զարմանքն է հարուցել՝ ի՞նչ սկզբունքով, ինչո՞ւ են այս մեկին նշանակում, մյուսին՝ ոչ, ո՞վ է կայացնում այդ որոշումները։ Մեր աղբյուրները պատմում են, որ Սամվել Բաբայանին ԱԱԽ քարտուղար նշանակելու բառացիորեն նախորդ օրը Արցախի նախագահը հավատացրել է, որ դա անհնարին է, մեկ օր անց հրապարակվել է պաշտոնական հրամանը։ Ի դեպ, Բաբայանի նշանակվելուց հետո Հարությունյանի որոշ երբեմնի մտերիմներ, որոնք Բաբայանի հետ հին հաշիվներ ունեին, նախագահին բոյկոտ են հայտարարել։ Օրինակ, խիստ վրդովված է Արկադի Ղուկասյանը, ում նկատմամբ Բաբայանը տարիներ առաջ մահափորձ էր իրականացրել, եւ այլք։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Կազինոյում տանուլ է տվել ու մեղայականո...
Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրեն Արամայիս Գրիգորյանի գործը գնացել է դատարան, քննվելու է Հակակոռուպցի...
«Հրապարակ»․ Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-...
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների, խզել է...
Հյուրանոց դարձած պատմական դղյակը հանվել է աճուրդի
Գերմանիայի Հեսենի երկրամասի Մայնխարդի համայնքում գտնվող Վոլֆսբրունեն (Wolfsbrunnen) պատմական դղյակը,...
ՔԿ-ն թիրախավորել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակից 6 ան...
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ընտրական հանցագործությունների և փողերի լվացման գործի շրջանակում «...
×
❮
❯