Այվազովսկու «Ղրիմյան բնապատկերը» կհանվի աճուրդի 

Այվազովսկու «Ղրիմյան բնապատկերը» կհանվի աճուրդի 

ARTinvestment.RU աճուրդային տունը կանցկացնի 19-20-րդ դարերի ռուս նշանավոր նկարիչների թվով 50 գործերի աճուրդ՝ «Առաջին անուններ» խորագրի ներքո։ Այդ աճուրդի առանցքային լոտը կհանդիսանա հայազի ռուս աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ղրիմյան բնապատերը» (ռեզերվ՝ 73 600 000 ռուբլի), որը պատկերում է Յալթայի տեսարանը՝ լեռնակողմից։

Հայտնի է, որ մեծանուն հայազգի ծովանկարիչը Յալթայի տեսարանները նկարել է իր ստեղծագործական ուղու ողջ ընթացքում, վարպետորեն փոխանցելով ըստ սեզոնների բնության հրաշալի գեղեցկությունն ու լուսավորությունը՝ կախված եղանակյին պայմաններից ու օրվա ժամերից։ Կտավը ավարտին է հասցվել 1863 թվականին։ Այն հանդիսանում է Այվազովսկու ստեղծագործական ուղու հասուն ժամանակահատվածի փայլուն գործերից մեկը։