Հացադուլ՝ 3 նախագահների միասնության պահանջով

Հացադուլ՝ 3 նախագահների միասնության պահանջով

Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է սկսել քաղաքացի Վահրամ Քոչարյանը՝  խնդրելով 3 նախագահներին՝  Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Լևոն Տեր - Պետրոսյանին միասնաբար հանդես գալ:

Վահրամ Քոչարյանը նշեց, որ ինքը չի հավակնում քաղաքական պահանջ դնել, որպեսզի միասին մասնակցեն ընտրություններին, կարծում է, որ առանձին մասնակցելն էլ վատ մարտավարություն չէ, քաղաքացին ցանկանում է, որ նախկին առաջնորդները գոնե հանդիպեն, միասին լուսանկար հրապարակեն, քանի որ ինքը համոզված է, որ 3 իմաստուն մարդիկ եթե միավորեն իրենց ջանքերը, ապա Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու ավելի մեծ շանսեր կունենանք։