ՀՔԾ քննիչին ուղեկցել են ԱԱԾ-ականները

ՀՔԾ քննիչին ուղեկցել են ԱԱԾ-ականները

Քիչ առաջ տեղեկացրինք, որ  նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ:

Մենք ՍԴ-ից տեղեկացանք, որ ոչ թե քննիչներ են ժամանել, այլ մի քննիչ է գնացել, ինչ-որ փաստաթուղթ է ուզել, վերցրել է և հեռացել։ Բայց պարզ է, որ քննիչի այցելությունը հոգեբանական ճշման ձև է, նախագահի ստորագրելուց անմիջապես հետո ձեռնարկված։ Մեր տեղեկություններով՝ քննիչին ուղեկցել են նաև ԱԱԾ աշխատակիցներ, քանի որ քննիչը չի կարող խուզարկություն իրականացնել։ ԱԱԾ-ից մեզ ասածին, որ այս մասին տեղեկությունը կփոխանցեն քիչ ուշ։