Մարդիկ կառչել են ծառերից, զոհ և վիրավորներ կան. Մոսկվայում քաոս է
Մոսկվային պատուհասած ուժգին փոթորկի հետեւանքով տասը մարդ է տուժել:
Այս մասին հայտնել է ԱԻՆ մայրաքաղաքային վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ հուժկու հողմի հետևանքով տապալվել են տասնյակ ծառեր, վնասվել է ութ ավտոմեքենա։
Շատ վայրերում մարդիկ ստիպված են եղել կառչելի ծառերից, որպեսզի փոթորիկը նրանց չքշի:
«Մոսկվայում փոթորկի հետևանքով տուժել է տասը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա»,- հայտնել են ԱԻՆ-ից:
Առավոտյան մայրաքաղաքում ժամանակավորապես փակվել են կենդանաբանական այգին, բոլոր այգիներն ու փառատոնային հրապարակները։
Քաղաքային իշխանությունը հայտարարել է եղանակային վտանգի առավելագույն՝ «նարնջագույն» մակարդակի մասին։
Ավելի վաղ իշխանությունը հայտնել էր, որ մայրաքաղաքում հնարավոր է տորնադոների, փոթորկոտ քամու առաջացում և խորհուրդ տվել դուրս չգալ փողոց:
Կարծիքներ