Հասարակություն

Արարատ Միրզոյանի կինն արդեն կառավարությունում խորհրդակցության է մասնակցում

Արարատ Միրզոյանի կինն արդեն կառավարությունում խորհրդակցության է մասնակցում

ՀՀ կառավարությունից հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը: Ներկայացվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել արտահանման առանցքային ապրանքների ու ծառայությունների ընտրությանը, ինչպես նաև թիրախային շուկաներին:

Ծավալվել է քննարկում արտահանմանն առնչվող խնդիրների ու մարտահրավերների, արտահանման աջակցության ընդլայնված գործողությունների, ինչպես նաև արտահանման խթանման միջոցառումների շուրջ: 
Այս համատեքստում, վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները ծրագրի մշակման ուղղությամբ՝ հաշվի առնելով հանդիպման ընթացքում ներկայացված դիտարկումները: 

Քննարկման մասնակիցների թվում էին նաեւ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, ով վերջերս նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոնի»` «Էնթերփրայզ Արմենիայի» գործադիր տնօրեն եւ տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը, ով «Ամերիա» ընկերությունում է աշխատում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image