Իշխանության մոտ ընտրություններից առաջ գլուխ բարձրացրած «նախկինացավն» այնքան է սրվել, որ որոշ իշխանականներ թրենդից հետ չընկնելու համար սեփական անձի դեմ են սկսել հանցագործության մասին հաղորդում տալ։ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմն արդեն քանի օր է՝ քննարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի աղմկահարույց հայտարարությունը, թե նախկինում «Կրթության բովանդակությունը հակապետական է եղել, այժմ փոխում ենք այդ բովանդակությունը»։ Սա ասում է մեկը, որը, բառի բուն իմաստով, ուղնուծուծով եղել է այդ «հակապետական» ընթացքի մեջ։ Ժաննա Անդրեասյանի պաշտոնական կենսագրությունից պարզվում է, որ նա ոչ միայն կրթության համակարգի ամենահին աշխատողներից է, այլեւ հենց բովանդակություն ստեղծողներից է եղել․ ԾԻԳ-ի երկարամյա աշխատակից` ԾԻԳ տնօրեն Կարինե Հարությունյանի ենթակայության տակ: Ահա. «2003-2004 թթ.՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի սոցիալական գնահատման օգնական, 2004-2010 թթ․՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ, 2010-2012 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար, 2012-2017 թթ․՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար, 2017-2019 թթ.՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ»: Այսինքն՝ եղել է այդ «հակապետական» ծրագրի անմիջական եւ հնազանդ իրականացնողը։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ծեծի ենթարկողը նույն օրը լքել է երկիրը
Օրեր առաջ ՔՊ-ի համակիր Արամ Ավետիսյանը հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել։ Ոստիկանությունից մեր հարցին...
«Հրապարակ»․ Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրե...
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտ...
«Հրապարակ»․ Կատակել է ու ծառայակցին սպանել
Մհեր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկ...
«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրութ...
Իշխանությունը մտադիր է մեգահամայնքներ ձեւավորել, շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջ...
×
❮
❯