Ներքին գործերի նախարարությունն օգնությունը պահեստ է մտցրել, չի թողնում աջակցել արցախցիներին

Ներքին գործերի նախարարությունն օգնությունը պահեստ է մտցրել, չի թողնում աջակցել արցախցիներին

Դերասանուհի Անաիս Սարդարյանն, ով տևական ժամանակ է՝ կամավորական ջոկատ է կազմել և բարեգործություն է սկսել արցախահայերի համար, քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ավելի քան 4 բեռնատար օգնություն է նախատեսված իրենց համար, որից երկուսն արդեն իսկ Հրազդանում է, սակայն ըստ իր տեղեկությունների` Ներքին գործերի նախարարությունը փորձում է արգելք դնել բեռների վրա:

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների` ՆԳՆ-ն փորձում է այդ ֆուռերը մտցնել իրենց պահեստ, սպասում ենք իրենց պարզաբանմանը, որից հետո նորից կխոսենք: Ֆուռերը օգնությունն ուղարկել են ՌԴ-ից բարեգործներ, սակայն այն մեզ չի հասել», - նշեց դերասանուհին: