Վոլկովին փոխարինելու է Շոյգույի խորհրդականը 

Վոլկովին փոխարինելու է Շոյգույի խորհրդականը 

Ալեքսանդր Վոլկովին փոխարինելու է Ալեքսանդր Լենցովը`կոչումով գեներալ-գնդապետ, ռուսական պատերազմներով անցած հմուտ զինվորական, ՌԴ ՊՆ-ում հայտնի է իր կամային որակներով։ Նա 67 տարեկան է, Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն է եղել մինչեւ 2020 թվականը, մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին: Իսկ 2020-ին նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի խորհրդական, Շոյգույի ամենավստահելի անձանցից է: Նա գալիս է տարածաշրջան, այսպես ասած, վիճակը կարգավորելու։

Այս փոփոխությունը նշանակում է, որ ռուսական կողմը դժգոհ է Վոլկովի գործունեությունից եւ Արցախում ադրբեջանցիների լկտիանալը նաեւ ռուս հրամանատարի թողտվությամբ է բացատրում, ուստի որոշել է ավելի փորձառու անձ բերել, որը նաեւ ավելի բարձր կարգավիճակ եւ կապեր ունի։ Նոր հրամանատարին, մեր տեղեկություններով, հրահանգված է զսպել ադրբեջանական աճող ագրեսիան եւ վերահսկողությունը կրկին վերցնել իր ձեռքը։ Ռուսական շրջանակներից մեզ փոխանցեցին, որ նոր հրամանատարին ասվել է, որ ՌԴ-ի համար կարմիր գիծ է Արցախի ճանապարհի բնականոն գործելը եւ ճանապարհին դրվող անցակետը պետք է բացառապես ռուսական զինուժի կողմից վերահսկվի։