Քաղաքապետարանը տարեսկզբին ասել էր, որ այս տարի ձեռք են բերելու 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ (200 հոգանոց)․ երեկ քաղաքապետ Մարությանն իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ 100 փոքրիկ ավտոբուսի մրցույթ է հայտարարվել, ինչո՞վ էր պայմանավորված այս փոփոխությունը՝ հարցրինք ավագանու ընդդիմադիր անդամ Դավիթ Խաժակյանին։ «Մեծ ավտոբուսների միջազգային վարկով նախատեսված մրցույթի ժամկետները փոփոխություն են կրել, այն երկարաձգվել է առնվազն մինչեւ 2021-ի սկիզբը։ Չնայած կասկածում եմ, որ այդ ժամանակ էլ լինեն, տրանսպորտի ոլորտում ճգնաժամային իրավիճակը փրկելու համար քաղաքապետը որոշել է 100 փոքր ավտոբուս ձեռք բերել»: Վա՞տ է։ «Թերեւս քաղաքապետն ամաչել է ուղղակիորեն նշել, որ դեֆակտո խոսքը գնում է հուսահատության «գազել»-ների մասին, որոնք նոր տրանսպորտային համակարգում չեն կարող շահագործվել, ինչը նշանակում է, որ կա՛մ նոր ցանցի մասին պետք է մոռանանք, կա՛մ համարենք, որ այս գնումը 1-2 տարվա կյանք ունի եւ անարդյունավետ է»: Փո՞ղ են «լվանում»։ «Գուցե համատեղում են հաճելին օգտակարի հետ` քաղաքացիների աչքին թոզ փչելով ու խնդիրը կիսատ-պռատ լուծելով։ Հիշեցնեմ, որ այս ամիս 450 «գազել» դուրս է գալու շահագործումից»: Ի՞նչ միջոցներով են ձեռք բերելու նոր «գազիկները»։ «Սպասում ենք տեսնենք` որ ոլորտից են ծախսերը կրճատվելու»: Կարո՞ղ է պարգեւավճարներից։ «Բացառվո՛ւմ է»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում
Այսօր վաղ առավոտից համացանցը քննարկում է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին դաժան ծեծի...
Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․
Նիկոլ Փաշինյանի շրջապատը էլ նախկին ծակ շալվարավորները կամ դատարկ գրպանավորները չեն, որոնցով այդքա՜ն...
Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը
Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական պատգամա...
×
❮
❯