«Հրապարակ». ԱԺ պարիսպներն ավելի են բարձրացրել
2018-ից հետո քաղաքացիների առջեւ Ազգային ժողովի դռները բացած իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով հայտարարում էր, թե քաղաքացիների առջեւ փակ դռներ այլեւս չպիտի լինեն, վերջին երկու տարիներին ոչ միայն փակեց հանրային շենքերի դռները, այլեւ մի քանի շերտով զոդեց դրանք, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով չկարողանա անցնել դրանցից։
Փակվեցին ԱԺ-ի, նախագահականի դարպասները, կառավարական առանձնատների ցանկապատի ճեղքերը փակեցին, որ անգամ արանքներից ոչինչ չերեւա, մի քանի շերտ ոստիկանական պահակազորներ կարգեցին, վարչապետի, նրա ընտանիքի անվտանգության ուժերը բազմապատկեցին եւ անվտանգության ծառայողներ կցեցին անգամ այն ՔՊ-ականներին, որոնց դա օրենքով չէր հասնում, բայց քանի որ ընդդիմությանը քլնգում, փաշինյանական ոճի ստատուսներ էին գրում, հատուկ կարգավիճակ ստացան: Խորհրդարանի շենքի պարիսպների երկարությամբ փշալար քաշեցին, հիմա էլ, պարզվում է` բարձրացրել են պարիսպները։
Կարծիքներ