Նիկոլ Փաշինյանն այս պահին մեկնում է Սյունիք

Նիկոլ Փաշինյանն այս պահին մեկնում է Սյունիք

Այսօր առավոտյան Սյունիքի մարզում ոստիկանապետեր փոխած Նիկոլ Փաշինյանը, գրել էինք, որ նրանց առաջ պայման է դրել՝ կազմակերպել իր մուտքը Սյունիք։ Նա չի կարողանում մարսել սյունեցիների արգելքը, որ չթողեցին Սիսիանից այն կողմ անցնի եւ որոշել է ցույց տալ, որ ուր ուզի կգնա, անգամ այն մարզ, որտեղ իրեն ուրախ չեն տեսնելու։

Քիչ առաջ տեղեկացանք, որ նա արդեն Սյունիքի ճանապարհին է՝ հասել է Եղեգնաձոր եւ հինգ մեքենաների ուղեկցությամբ շտապում է Կապան։ Սյունիքում ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ ծրագրով է գալիս Փաշինյանը՝ ում է հանդիպելու եւ որտեղ է լինելու։ Այցը կազմակերպել են գաղտնի ու անսպասելի՝ հավանաբար անվտանգության նկատառումներից ելնելով։ Հիշեցնենք նաեւ, որ Սյունիքի համայնքապետերը պահանջել են նրա հրաժարականը եւ մարզպետից բացի որեւէ համայնքում նա դժվար թե հանդիպում ունենա։ Թերեւս միակ համայնքը, որտեղ նրան կարող են ընդունել Գորհայք համայնքն է։

Իսկ թե որն է այցի նպատակը․ ըստ ամենայնի ընտրություններից առաջ հարկավոր է հպարտ սյունեցիներին կոտրել եւ ցուցադրել, որ ինքն է երկրի տերը, այլ ոչ թե սահմանը պահող սյունեցիները։

Հիշեցնենք, որ Սյունիքում է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը։