Տեղադրվել է Մանվել Գրիգորյանի արձանը

Տեղադրվել է Մանվել Գրիգորյանի արձանը

Այսօր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է։ Նրա հայրենի Արշալույս գյուղի գերեզմանատուն են մեկնել Գրիգորյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները։

Ի հիշատակ Գրիգորյանի` գերեզմանատանը նրա արձանն է տեղադրվել։ Հենց այդ արձանի շուրջ էլ նրան ճանաչող անձինք ծաղիկներ են խոնարհել։ Մանվել Գրիգորյանի արձանը կերտել են նստած դիրքով․ մի ձեռքը դրված է ազդրին, մյուսը՝ բռունցք արված՝ կողքին, կարծես՝ հարվածում է։ Արձանն ամբողջությամբ սպիտակ է։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ուներ, սակայն նրա դեմ հարուցված էր քրեական գործ, և դատավոր Մնացական Մարտիրոսյանն այդպես էլ թույլ չտվեց, որ Գրիգորյանը մեկնի Ֆրանսիա՝ բուժումն այնտեղ շարունակելու։ Ի վերջո, հիվանդությունը խլեց նրա կյանքը, իսկ քրեական գործը դատարանում նույն դատավորի նախագահությամբ շարունակվում է քննվել։