Քաղաքականություն

Այդպես խոսում են միջազգային սուբյեկտայնությունը կորցրած երկրի հետ

Այդպես խոսում են միջազգային սուբյեկտայնությունը կորցրած երկրի հետ

«Լուկաշենկոն, ըստ էության, անցել է քաղաքական կոռեկտության բոլոր սահմանները։ Որևէ երկրի բարձրագույն պաշտոնյային անվայել վարքագիծ է ու պահվածք։ Իբրև ՀՀ քաղաքացի սարսափելի վիրավորված եմ իմ պետականության և հայրենիքի համար, այսօրինակ նվաստացման համար»:

Այսօր «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: «Բայց իբրև քաղաքական մարդ նույնքան վիրավորված եմ և տարակուսած, թե ինչու Հայաստանից չկա պաշտոնական արձագանք։ ԱԺ-ից հնչած մի քանի զրուցարանի մակարդակի գնահատականները ոչինչ չարժեն», - նշում է պատգամավորը: 

«Ցավալիորեն ակնհայտ է, որ մեր անկախության անցնող երեսուն տարիներին որևէ մեկը Հայաստանի հետ այսպես խոսելու հանդգնություն չի ունեցել։ Այսպես խոսում են Հայաստանը պարտության և նոր կործանումների տանող քաղաքական ուժի հետ։ Այսպես խոսում են միջազգային սուբյեկտայնությունը կորցրած երկրի հետ։ Սա նախևառաջ վարչախմբի նվաստացումն է»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image