Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել։ Վերջին օրերին մեծից փոքր` ժամը մեկ լայվ են մտնում, ստատուսներ գրում, հարցազրույցներ տալիս Քոչարյանի մասին, կրկնում անցած 7 տարիներին շրջանառված, հետո հերքված լեգենդները։ Իշխանական կայքերն ուղղակի վերածվել են ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական լրատվամիջոցների` ամեն երկրորդ նյութը նրա մասին է, էջերը ողողված են երկրորդ նախագահի եւ նրա ընտանիքի լուսանկարներով։ Բնականաբար` բոլորը նեգատիվ տոնայնության մեջ: ՔՊ-ում չեն կարծում, որ «սեւ փիառն էլ է փիառ», եւ կարող է այս արշավի արդյունքում Քոչարյանի ռեյտինգն ավելի բարձրանալ: Նրանք աշխատում են իրենց կայուն ընտրազանգվածի վրա, որը նախկինների նկատմամբ անհաղթահարելի ատելությամբ է համակված եւ վրեժի ծարավ ունի: Ու որքան էլ հիասթափվի այս իշխանության քաղաքականությունից, ընտրության պարագայում նորից ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին։ Ի դեպ, ՔՊ-ում ոմանք կարծում են, որ Փաշինյանի կնոջ գռեհիկ բառապաշարն էլ է դրան միտված՝ վերականգնել իշխանության կայուն էլեկտորատը, որը հիմնականում կազմված է ոչ գրագետ, հայհոյանք սիրող զանգվածից։ Նշենք, որ ՔՊ-ում որոշում ունեն՝ հակաքոչարյանական քարոզչության դոզան ավելի մեծացնել եւ առաջիկա ԱԺ նիստերը վերածել «բոյի բեզ պրավիլ» տեսարանների` Քոչարյանի թիմակիցների, հատկապես՝ որդու դեմ։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Թեժ մրցակցություն է սպասվում
Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր...
Շենքի տանիքում երիտասարդների հավաքույթը վերածվել է...
«Հրապարակ»-ի տեղեկություններով անցած գիշեր ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի...
Հրաչյա Ռոստոմյանին զգուշացրել են
Ոմանք զարմանում են, թե ինչու Գագիկ Ծառուկյանի համախոհները, թիմակիցները, նրան պատկանող հիմնարկություն...
Վթարային պայմաններ. 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...
×
❮
❯