ՊԲ N զորամասի հրամանատարը պատուհանից շպրտել է զինվորների ամանորյա ծանրոցները
Քիչ առաջ մենք նամակ ստացանք մեր ընթերցողներից մեկից, որ Արցախի N զորամասի հրամանատարը զինվորների ընտանիքներիի կողմից ուղարկված ամանորյա ծանրոցները երկրորդ հարկի պատուհանից դուրս է շպրտել։ Մեզ ասացին, որ պատճառն այն է, որպեսզի զինվորները այդ ամանորյա մթերքները չբարձրացնեն դիրքեր։
Թե ի՞նչն է եղել հրամանատարի նման ցասման պատճառը եւ նորմա՞լ է, որ նման բաներ են կատարվում բանակում, փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, վերջինս պատասխանեց՝ իհարկե (նկատի ունենալով, որ նորմալ է), ապա նշեց․ «Չի կարելի ամեն տեսակ սնունդ ընդունել, հրամանատարությունը պետք է ստուգի»։
Հարցադրմանը՝ ստուգում են պատուհանից նետելո՞վ, տվեց իրեն վայել մի պատասխան՝ ի՞նչ ես ուզում ինձանից։
Երբ կոնկրետացրինք հարցը, ասաց՝ գրեք ինչ ուզում եք։
Նշենք, որ գրեթե ամեն տարի ընտանիքները ամանորյա ծանրոցներ են ուղարկել զորամասեր՝ իրենց երեխաներին, տոպրակներում հիմնականում միրգ է լինում, ամանորյա մթերքներ, սակայն երբեւէ նման վերաբերմունք հրամանատարի կողմից չի դրսեւորվել, ամեն դեպքում, մենք դրա մասին չգիտենք։
Զինվորական ծառայություն անցած մի քաղաքացի մեզ պատմեց, որ դեպքեր եղել են, երբ ընտանիքի ուղարկած ծանրոցներից ոգելից խմիչք են գտել, սակայն դա հանել են, մնացածը սնունդը՝ տվել զինվորին։
Կարծիքներ