Այլ

Հուսով ենք, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը շուտափույթ կլուծվի․ Իրանի ԱԳՆ

Հուսով ենք, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը շուտափույթ կլուծվի․ Իրանի ԱԳՆ

Իրանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի հարցը շուտափույթ լուծում կստանա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով։

Այս մասին ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Իրանը միշտ շեշտդը դրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի խաղաղ կարգավորման վրա: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին»,- ասել է նա։

Քանաանին նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է անհարկի լարվածության վերացում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image