Ադրբեջանական դիվերսիոն խումբը մտել է Սոթքի հանքավայր. ՊՆ-ն չի արձագանքում
Մինչ ՔՊ-ականները թմբկահարում են Ադրբեջանի հետ մոտալուտ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարել։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ադրբեջանական ԶՈւ-ն, 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ի սահմաններում կրակ է բացել Սոթքի հայկական դիրեքերի ուղղությամբ, որը ավարտվել է արդեն 2024 թվականի հունվարի 1-ին, բարեբախտաբար տուժածներ չկան։
Մեզ փոխանցեցին նաև, որ շուրջ երկու ամիս առաջ նույնիսկ դիվերսիոն ներթափանցում է եղել։
Ադրբեջանական դիվերսիոն խումբը մտել է Սոթքի հանքավայրի զուգարան, այնտեղ թողել ադրբեջանական ծխախոտ և պատերին հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններ գրել։
Դեպքերի հետ կապված փորձեցինք կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, սակայն արդեն 3 օր է ինչ մեր զանգերը մնում են անպատասխան, հավանաբար ամանորյա տոները ՊՆ-ում դեռ չեն ավարտվել։
Կարծիքներ