Հասարակություն

Սպանվել է նաեւ Քանաքեռցի Արտյուշը

Սպանվել է նաեւ Քանաքեռցի Արտյուշը

Այս գիշեր ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթունի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել։ Ըստ մեր աղբյուրների՝ սպանվել է հայտնի քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը։ Կան նաեւ այլ զոհեր։ Նրանց թիվը 4-ն է։

Մեր տեղեկություններով՝ սպանվել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը՝ Քանաքեռցի Արտյուշը։ 

Տեղեկություն տարածվեց, որ կրակողներից մեկը նրա տղան է։ Արտյուշը 4 որդի ունի՝ Նորոն, Վլադը, Հովհաննեսը և Հակոբը։ Դեռ հայտնի չէ, թե որ որդին է եղել կրակողներից մեկը։ Մեր աղբյուրներն ասացին, որ թիվ 1 հիվանդանոցում այս պատմության մասնակիցներից մեկին են բերել։ Նա հրազենային վիրավորում ունի, 20 տարեկան է։

Արտուշ Սիմոնյանը ծնվել է 1960 թ. հունիսի 2-ին Երեւանում:

1982 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Արեւելագետ:

1981-1982թթ. աշխատել է Ալժիրի Հանրապետությունում ռազմական թարգմանիչ, 1982-1984թթ. Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում` ավագ գիտաշխատող: 1984-1988 թթ. եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի հրահանգիչ, 1988-1996թթ.` Քանաքեռի կարի ֆաբրիկայի փոխտնօրեն: 1996-1998 թթ.՝ «Հայկական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչ Մոսկվայում, 1998-2003 թթ.` «Հայկական ավիաուղիներ»- ի փոխտնօրեն:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 5 ընտրատարածքից: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image