2017-ի էջը փակելուց առաջ հիշենք տարվա կորուստները. Դավիթ Սարգսյան

2017-ի էջը փակելուց առաջ հիշենք տարվա կորուստները. Դավիթ Սարգսյան
Հեռուստահաղորդավար **Դավիթ Սարգսյանն** իր ֆեյսբուքի էջում գրառում է արել, որտեղ ամփոփել է այս տարվա կորուստները։ Գրառումն ամբողջությամբ ստորև․



1. Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի առաջին նախարար Պերճ Զեյթունցյան (1938-2017)

2. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյան (1936-2017)

3. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան Վոլոդյա Գրիգորյան (1925-2017)

4. ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյան (1935-2017)

5. ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանց (1945-2017)

6. ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ, խեցեգործ Հմայակ Բդեյան (1925-2017)

7. ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյան (1931-2017)

8. ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյան (1927-2017)

9. ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյան (1924-2017)

0. ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյան (1941-2017)

1. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյան (1925-2017)

2. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Անտոն Աղայանց (1940-2017)

3. ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Գրիգոր Մկրտչյան (1924-2017)

4. ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի, հաղորդավարուհի, ասմունքող Վերա Հակոբյան (1928-2017)

5. ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Գրետա Գալստյան (1939-2017)

6. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Բարխուդարյան (1927-2017)

7. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարինյան (1924-2017)

8. Պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, «Բանբեր հայագիտության» հանդեսի գլխավոր խմբագիր Պավել Չոբանյան (1948-2017)

9. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Դանիելյան (1944-2017)

0. Արտաշատի և Գառնիի հնագիտական արշավախմբերի նախկին ղեկավար Ժորես Խաչատրյան (1935-2017)

1. ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, նյարդաբան, նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, ՀՀ-ում նյարդավիրաբուժության համահիմնադիր Սուրեն Զոհրաբյան (1921-2017)

2. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյան (1946-2017)

3. ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Իսահակյան (1933-2017)

4. ՀՀ առաջին գլխավոր դատախազ, ՀԽՍՀ արդարադատության նախարար, ՀԽՍՀ Գերագույն դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Արտավազդ Գևորգյան (1926-2017)

5. Արվեստաբան Պողոս Հայթայան (1935-2017)

6. Քանդակագործ Արարատ Հովսեփյան (1928-2017)

7. ՀՀ վաստակավոր ճարտարապետ, դիզայներ, նկարիչ, քանդակագործ Ալբերտ Սոխիկյան (1947-2017)

8. ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյան (1940-2017)

9. ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյան (1943-2017)

0. Նկարիչ, դիզայներ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սարո Գալենց (1946-2017)

1. ՀՀ վաստակավոր լրագրող, արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ Վանիկ Սանթրյան (1935-2017)

2. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թմբկահար, ջազմեն Արմեն Թութունջյան (1944-2017)

3. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար, մանկավարժ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Իգոր Յավրյան (1943-2017)

4. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աիդա Ավետիսյան (1932-2017)

5. ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգիչ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վալերի Հարությունյան (1943-2017)

6. ՀՀ վաստակավոր մանկավարժ, լեզվաբան, թարգմանչուհի Սոնա Սեֆերյան (1939-2017)

7. Բանաստեղծուհի, հրապարակախոս, թարգմանչուհի Անահիտ Պարսամյան (1947-2017)

8. Բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյան (1949-2017)

9. Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Վլադիմիր Աբրահամյան (1930-2017)

0. Արձակագիր, դրամատուրգ Ալեքսան Մեխակյան (1940-2017)

1. Դրամատուրգ, արձակագիր, դերասանուհի, բեմադրիչ Աննա Պետրոսյան (1935-2017)

2. Հեռուստառադիոհաղորդավար Լևոն Պարոնյան (-2017)

3. Գրականագետ, «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆելիքս Մելոյան (1940-2017)

4. Գրականագետ, բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր, Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնի երկարամյա վարիչ Մելս Սանթոյան (1938-2017)

5. ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի նախկին տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արկադի Կարախանյան (1951-2017)

6. Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, խմբավար Դավիթ Զալյան (1942-2017)

7. Ջութակահար, մանկավարժ Աշոտ Ճենտերեջյան (1952-2017)

8. Թավջութակահար, մանկավարժ Աշոտ Այվազյան (1957-2017)

9. ՀՊՄՀ երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լորետա Աղասարյան (1946-2017)

0. Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Շաքարյան (1933-2017)

1. «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյան (1952-2017)

2. «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյան (1947-2017)

3. ԱԺՄ համահիմնադիր, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Լյուդվիգ Խաչատրյան (1948-2017)

4. Փաստաբան Ռուբեն Ռշտունի (1943-2017)

5. Ազատամարտիկ Արթուր Սարգսյան («Հաց բերող») (1968-2017)

6. «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյան (1939-2017)

7. Գործարար, «Արզնի» ընկերության հիմնադիր Մարատ Ջանվելյան (1949-2017)



Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:



**Հ.Գ.** Հաջորդիվ կներկայացնեմ նաև այս տարի կյանքց հեռացած մեր սփյուռքահայ անվանի հայրենակիցներին...