Արման Սահակյանը գնել է Գուրգեն Արսենյանի «Ունիքորնը»

Մեր տեղեկություններով՝ նա վերջերս գնել է նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող «Ունիքորն» ընկերությունը, որը Հայաստանում ծխախոտ ներմուծող խոշորագույն ընկերություններից է։ Նաեւ ծխախոտ ներմուծող եւս մեկ ընկերություն է ձեռք բերել՝ ըստ էության դառնալով շուկայում առաջատարը։ Արման Սահակյանը մեր այս տեղեկություններին ի պատասխան միայն մեկ բան ասաց․ «Նո քոմենթ», ըստ էության՝ չհերքելով մեր տեղեկությունները։
Հիշեցնենք, որ Արման Սահակյանին է պատկանում նաեւ «Սովրանո» ընկերությունը, որը եւս խմիչքներ ու այլ ապրանքատեսակ ներմուծող խոշոր ընկերություն է։
Իսկ Գուրգեն Արսենյանը, պատգամավոր չդառնալուց հետո, ըստ տեղեկությունների, Հայաստանում վաճառել է իր բոլոր բիզնեսները՝ թողնելով միայն դրսի բիզնեսը։ Ասում են՝ նա այժմ զբաղված է ճամփորդելով, աշխարհ ման գալով, մտադիր է նոր հորիզոններ նվաճել, նոր կղզիներ հայտնաբերել։ Մի խոսքով՝ վայելում է կյանքը քաղաքականությունից դուրս։
**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**
Կարծիքներ