Գեներալ Սարոյանին տեղափոխելու են Գերմանիա

Գեներալ Սարոյանին տեղափոխելու են Գերմանիա

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, կատարվել էր վիրահատական միջամտություն: Սարոյանը գտնվում էր բժիշկների հսկողության ներքո:

Մեր տեղեկություններով՝ Սարոյանի վիճակը ծանր է: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ շաբաթ է, ինչ Սեյրան Սարոյանը տեղափոխվել է իրենց մոտ, դրական դինամիկա կա, բայց ամեն դեպքում նա պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ բուժումը շարունակելու նպատակով:

«Գեներալը Գերմանիայում էլի է բուժվել՝ իր մյուս հիվանդությունների հետ կապված, որպեսզի ամբողջական վերականգնվի՝ նորից է մեկնում»,- մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրենը: