Քաղաքացուն բերման ենթարկեցին Մասիսի համայնքապետարանի մոտից

Քաղաքացուն բերման ենթարկեցին Մասիսի համայնքապետարանի մոտից

Մասիսի համայնքապետարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նռնակով համայնքապետարան մտած անձը դեռևս շենքում է, ոստիկանությունը աշխատանքներ է տանում՝ նրան շենքից դուրս բերելու համար։

Քիչ առաջ համայնքապետարանի մոտից քաղաքացի բերման ենթարկեցին՝ նստեցնելով ավտոմեքենան։ Բերման ենթարկվածը Վարազդատ Մելքոնյանն է։ Ոստիկանությունից ասացին, թե այս պահին որևէ բան չեն կարող ասել՝ ինչու են քաղաքացուն բերման ենթարկում։