«Հրապարակ». Թույլատրել էին մեկնել ընտանիքի մոտ. կալանավորեցին նոր մեղադրանքով

«Հրապարակ». Թույլատրել էին մեկնել ընտանիքի մոտ. կալանավորեցին նոր մեղադրանքով

Թիվի 5-ի սեփականատեր, Ռուսաստանում Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ Արմեն Թավադյանը, ում նկատմամբ մեղադրանք կար՝ կապված գարնանը դատարանի մոտ Վարդգես Գասպարիին պլաստիկ շշով հարվածելու հետ, 8 ամիս շարունակ չէր կարողանում մեկնել Մոսկվա, որտեղ նրա ընտանիքն է ապրում։

Ամանորի շեմին քննիչը թույլատրել էր, որ կարճ ժամանակով մեկնի՝ Նոր տարին ընտանիքի հետ նշելու։ Սակայն երեկ նրան կալանավորեցին նոր՝ ցուցմունքը փոխելուն հարկադրելու մեղադրանքով։