Քաղաքականություն

Ինձ Ժիրայր Սեֆիլյանի մոտեցումներն են հրապուրում․ Տիգրան Կարապետյան

Ինձ Ժիրայր Սեֆիլյանի մոտեցումներն են հրապուրում․ Տիգրան Կարապետյան

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այլևս ՕՐՕ դաշինքի գաղափարակիրը չէ, նա hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն այլևս հոգեհարազատ է Ժիրայր Սեֆիլյանի մոտեցումները։



«Ինձ Ժիրայր Սեֆիլյանի մոտեցումներն են հրապուրում, ես ողջունում եմ այդ մոտեցումները, որ ազգային ճակատ են ստեղծում փաստորեն, իսկ մնացածը․․․ ես չեմ տեսնում որևէ մի մոտեցում, որն ի նպաստ կլինի ժողովրդին»։ Թեպետ Տիգրան Կարապետյանը քաղաքական ասպարեզում չէ ընտրություններից հետո, սակայն հետևում է իրադարձություններին, անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու վարկածին, Տիգրան Կարապետյանը նշեց, որ դա ժողովրդի բողոքը կհարուցի․ «Ժողովուրդը դժգոհ է, բայց չգիտեմ ինչու ընտրություններին փող է վերցնում և նպաստում է այն մարդկանց ընտրությանը, որոնց չի սիրում, որոնց չի հարգում։ Դա մեր ցավն է, ինչ անենք»։



Պարոն Կարապետյան, իսկ ծանո՞թ եք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին․ «Ես համարում եմ, որ Վիգեն Սարգսյանին «պադստավկա» են անում, համենայն դեպս, դա լավ բան չէ։ Ի՞նչ է նշանակում երկարացնել կամ ձևափոխել, ուղղակի չեն հավաքում այն քանակը, որ իրենց պետք է և օյիններ են հորինում»։ Տիգրան Կարապետյանը խոսեց նաև վերջերս աղմուկ հանած մեկ այլ օրինագծի՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի մասին․ «Ես համարում եմ, որ Եվրոպան և Հայաստանը տարբեր ավանդույթներ ունեն և մաքսիմալ ձևով ընդօրինակել այն ինչ-որ Եվրոպայում ընդունվում է, ես համարում եմ դա սխալ»։



Հիշեցնենք, որ Ժողովրդական կուսակցության նախագահն Ազգային ժողովի ընտրություններից առաջ միացել էր ՕՐՕ դաշինքին։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image