Ցինիզմի չափաբաժինն այնքան է ավելացել մթնոլորտում, որ հասարակությունն արդեն ընդվզում է դրա դեմ։ Այն, ինչ առաջ կներվեր ու կմարսվեր, հիմա լուրջ հակազդեցության է արժանանում։ Ինչ-որ մի անհատ օգտատիրոջ տգեղ որակումները մայրացած կնոջ հասցեին իսկական փոթորիկ են առաջացնում սոցցանցերում, եւ բուռն զայրույթի ալիք է բարձրանում։ Հաջորդ օրը մի անզգույշ կատակ է անում առողջապահության նախարարը եւ դառնում իսկական թիրախ՝ վրդովված օգտատերերի համար։ Նա համարձակվել է հեգնել ու կատակել կորոնավիրուսի թեմայով եւ Արթուր Վանեցյանի՝ հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու առաջարկին ի պատասխան գրել է, թե առողջապահության նախարարի ինչ տարբերակներ կառաջարկեր ԱԱԾ նախկին տնօրենը։ Թողնենք այն, որ ժամանակին Վանեցյանի բարեւին արժանանալու համար Արսեն Թորոսյանը պատրաստ էր ոտքի վրա մի քանի ժամ սպասել։ Եվ այն, որ պաշտոն զբաղեցնող մարդու առաջ երկատվում են, իսկ պաշտոնից հեռացած անձի նկատմամբ առյուծ կտրում ու ծաղրում, արդեն խոսում է փոքր հոգու եւ ցածր բարոյականության մասին։ Բայց իբր ծաղրանքով առաջարկած նախարարի իր թեկնածուներից ինքն ինչո՞վ է առավել։ Բժշկական ոլորտում ի՞նչ հայտնագործություններ է արել, որ, ասենք, մասնագիտությամբ բժիշկ Կարեն Ավագյանը չի արել։ Քանի՞ շենք-շինություն է կառուցել, որ ծաղրում է տասնյակ մարզադաշտեր կառուցած Ռուբեն Հայրապետյանին։ Անգամ Վստրեչի Ապերի հետ համեմատությունները կարող են իր օգտին չլինել, եթե հաշվի առնենք, որ քրեական աշխարհում թասիբի ու հավատարմության, տված խոսքը պահելու, մարդկանց հասնելու կանոններ կան։ Մի երկրում, որտեղ կորոնավիրուսը մղոնանոց քայլերով առաջ է շարժվում, նման անմեղսունակ իշխանություն ունենալն ուղղակի կատաստրոֆա է եւ ազգային անվտանգության լուրջ խնդիր։
Հասարակություն
Անմեղսունակների ցինիզմը
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնի...
Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Տեղեկություններ...
Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջ...
2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյա...
Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա
Ընտրությունների, այսպես կոչված, պաշտոնական արդյունքները հրապարակելուց երկու օր հետո, այդպես էլ չստան...
«Հրապարակ»․ Երկու կարեւոր, բայց վատ բան է տեղի ուն...
Հարցազրույց «Միասնության թեւեր» կուսակցության ներկայացուցիչ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ -...
×
❮
❯