Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի փակ հանդիպումը. ինչ են քննարկել

Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի փակ հանդիպումը. ինչ են քննարկել

Խորհրդարանում քիչ առաջ ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Քաղպայմանագիր խմբակցության հանդիպումը: Նման ձեւաչափով սա այս տարվա առաջին հանդիպումն է: Տեւական ժամանակ է ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր իշխող թիմի՝ Դիլիջանում նախատեսած հավաքը: Եւ չնայած տեւական դադարին, վարչապետի եւ ՔՊ-ական պատգամավորների հանդիպումը կայացել է։

Նիկոլ Փաշինյանը մեկ ժամ է մնացել, ապա ֆրակցիան առանց նրա քննարկել է առաջիկա նիստերի օրակարգը, նախագծերը եւ իրենց անելիքները: Փաշինյանի խորհրդարան գնալու գլխավոր նպատակը եղել է այն, որ պատգամավորներին անձամբ հորդորի, զգուշացնի հնարավորինս զսպվածություն դրսեւորել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, ասել է՝ լավ կլինի լռություն պահպանեք, հակառակ դեպքում՝ եղեք զգուշավոր եւ պահպանեք չեզոքություն, մինչեւ կհանգուցալուծվի իրավիճակը, որն ուղիղ ազդեցություն է ունենալու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի վրա: Ինքն էլ զգուշավոր է եղել եւ պատգամավորները չեն հասկացել՝ Փաշինյանի համար որն է ցանկալի ելքը: Խոսվել է նաեւ ՀՀ նախագահի ընտրության մասին, Փաշինյանը հորդորել է նորմալ անցկացնել գործընթացը:

Վահանգն Հովակիմյանը փորձել է ճշտվել Մարտի 1-ի հետ կապված հայտարարություններ արվելու են, թե ոչ, Փաշինյանը չի հստակեցրել, ասել է՝ կմտածեն: