Եթե հարկ լինի, ես կդիմեմ Եվրադատարան. Ալվինա Գյուլումյան

Եթե հարկ լինի, ես կդիմեմ Եվրադատարան. Ալվինա Գյուլումյան

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ համոզված է՝ երեկ ԱԺ-ում ընդունված նախագիծը իրեն չի վերաբերում, ինքը շարունակելու է որպես ՍԴ անդամ պաշտոնավարելը, իսկ եթե փորձեն հեռացնել, ապա կդիմի Վարչական դատարան, իսկ ներպետական ատյանները սպառելուց հետո՝ նաև Եվրադատարան:

Հարցին, թե ԱԺ-ն իրավու՞նք ունի դիմել ՍԴ, Գյուլումյանը նշեց, որ, կարծում է՝ այո: