Եվրոպական համալսարանը 20 տարեկան է

Եվրոպական համալսարանը 20 տարեկան է

Հայաստանի եվրոպական համալսարանը 20 տարեկան է։ Եվրոպական համալսարանում այժմ տեղի է ունենում համալսարանի հիմնադրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ, որին մասնակցում են բարձրաստիճան այրեր, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ եվրոպական երկրներից։

«Եվրոպական համալսարանը իր հիմնադրումից 20 տարի անց հանդիսանում է մեր երկրի առաջատար բուհերից մեկը, որը դեռ պիտի հետաքրքիր ու նորարարական լուծումներով շարունակի իր առաքելությունը։ Եվրոպական համալսարանը այլևս սկսում է կրկնակի դիպլոմների շնորհման գործընթացը Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի առաջատար ուսումնական հաստատությունների հետ ու այսուհետ մեր ուսանողները կարող են ունենալ կրկնակի դիպլոմներ։ Այսօր ստորագրվելու է նաեւ միջազգային կրթական ալյանսի հիմնադրման հռչակագիրը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 12 երկներից՝ 30 կրթական հաստատություններով»,- այս մասին իր ելույթում ասաց համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը։

«Այս բուհը իր մշակույթով տարբերվում է որոշակի բուհերից , մեկը նրանով , որ Եվրոպական համալսարանը երկու լեզվով դասավանդվող բուհ է, իսկ մյուսները միալեզու են։ Մենք ընդունում ենք մշակույթներ ու արտահանում մեր սեփական մշակույթը։ Սա իհարկե գնահատելի մոտեցում է։ Մեր համալսարանի մասնագիտությունները կիրառական են ու մեր շրջանավարտները անմիջապես իրենց տեղը ունենում են իրենց նախընտրած ոլորտում», - ասաց Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը։

Նիստի ընթացքում նախագահականի ներկայացուցչի կողմից հնչեցվեց նաև նախագահի ուղերձը համալսարանի 20 ամյակի առիթով։