Զգուշացիր ավտոմեքենայից, մի քիչ էլ տեսախցիկից (տեսանյութ)

Զգուշացիր ավտոմեքենայից, մի քիչ էլ տեսախցիկից (տեսանյութ)

Երթևեկության կանոնների պահպանման համար հանրապետությունում տեղադրված տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումների թիվն այս տարի նախորդ տարիների համեմատ ավելացել է մոտ 600 հազարով: Այս մասին Tert.am-ին ասել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ դա պայմանավորելով խախտումներ արձանագրող սարքերի ավելացումով. «Որովհետև վարորդները քանի գնում, ավելի կարգապահ են դառնում»:




Վերջինիս խոսքով՝ ճանապարհային ոստիկանությունն իր առջև կանոնավոր երթևեկություն ստեղծելու խնդիր է դրել, բայց դա մեծ «զոհեր» է պահանջում, քանի որ հայ վարորդները խախտումներ անելով են սովորում երթևեկության կանոնները. «Մենք գտնում ենք, որ, այնուամենայնիվ, դա կարելի էր անել ավելի քիչ «զոհերով», քանի որ շատ դժգոհություններ կան»:




Ըստ տարածված տեղեկությունների՝ վարորդները նոր հնարք են մտածել տեսախցիկների և արագաչափերի կողմից «նկարվելուց» խուսափելու համար: Մեքենաների համարների վրա սև ժապավեն են փակցնում, ինչի արդյունքում արագաչափ սարքերը և տեսախցիկները չեն ամրագրում մեքենայի պետհամարանիշը:




Այդ մասին Էդուարդ Հովհաննիսյանը տեղյակ չէր, և միայն մասնագետների հետ խորհրդակցելուց հետո կարող է ասել՝ դա հավանակա՞ն է, թե՞ ոչ:



 



Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: