«Գտնված երազ» մուլտֆիլմը նոր տարբերակով

«Գտնված երազ» մուլտֆիլմը նոր տարբերակով

Ռեժիսոր Վահան Խաչատրյանի ու սցենարիստ Սերգեյ Մխիթարյանի նախաձեռնությամբ սկսվել են «Գտնված երազը» մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները գեղարվեստական ֆիլմի տեսքով։ Hraparak.am-ի հետ զրույցում ռեժիսորը տեղեկացրեց, որ ֆիլմում ժամանակները փոխվել են կերպարները՝ նույնպես, բայց պահպանվել է գաղափարը։



«Այսօր ինքամաքրման խնդիր կա և հենց այս ֆիլմի միջոցով կփորձենք ճանապարհներ ցույց տալ, թե ինչպես կարելի է ինքնամաքրվել»,-ասաց Խաչատրյանը։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են և տեղի են ունենում Երևանում։ Ռեժիսորի խոսքով փորձելու է քաղաքը ներկայացնել ուրիշ ռակուրսով։Երևանը այնքան գեղեցիկ է, որ դու իրավունք չունես ուրիշ տեղ ֆիլմ նկարահանելու։ Քաղաքը ներկայացնելու ենք իր ամբողջ կոլորիտով և ներշնչանքով»,-ասաց ֆիլմի ռեժիսորը՝ հավելելով, որ ֆիլմի միջոցով ներկայացնելու են երևանյան մաքրությունը ոչ երևանցու համար։ Խոսելով մուլտֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Աղջկա մասին, ռեժիսորը նշեց, ասաց, որ դերակատարը կար ի սկզբանե։



«Չեմ բացի չակերտները։ Երբ տեսնեք ֆիլմը, ինքներդ կհասկանաք, թե ինչու հենց նա՝ այդ մաքրությամբ, այդ մանկական պարզ աչքերով դերասանուհին»,-ընդգծեց ռեժիսորը՝ հավելելով, որ վախ ունեն, որ ֆիլմը կարող է չսիրվել և ընդունվել այնպես, ինչպես մուլտֆիլմը։